Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան

ՄԻջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք, հայրենիքն ուրանալով, հայրենիք չի պահպանել, ոչ ոք տգիտությամբ ու անբարոյականությամբ զարգացում չի ապահովել, ոչ ոք ստով ու կեղծիքով արժեք չի ստեղծել … այլ միան քանդել է ու կործանել, նվաստացրել է շուրջբոլորը ու ինքը հղփացել, մեծացրել իր ախորժակը ու զրկել մարդկանց արժանապատվությունից …

Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է՝ մեր մեջ արժանապատվության նորոգմամբ ու առաքինի մարդու տեսակի վերակենդանացմամբ …
Հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ …»։

Տեսանյութեր

Լրահոս