Ռուսաստանցին փորձել է ուրիշի անձնագրով Երևան մեկնել Բելառուսից. նա ձերբակալվել է

Բելառուս սահմանապահները Մինսկի օդանավակայանում ձերբակալել են մի ռուսաստանցու, որը փորձում էր Հայաստան թռչել ուրիշի անձնագրով։ Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն:

«Բելառուսից Հայաստան մեկնելիս օտարերկրյա քաղաքացին փորձել է ապօրինի հատել սահմանը: Տղամարդը ստուգման համար ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր։ Փաստաթղթի պատկանելությունը կասկած է առաջացրել հսկիչի մոտ»,-նշված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հատուկ ստուգումը հաստատել է կասկածները՝ փաստաթուղթը չի պատկանում կրողին։

«Ձերբակալվածի խոսքով՝ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Տղամարդը պարզաբանել է, որ չի կարողացել պաշտոնապես արտաս ահմանյան անձնագիր ստանալ, քանի որ նրա ներքին փաստաթուղթն անվավեր է, ինչպես նաև հայրենիքում տարբեր պարտքային պարտավորություններ ունի: Չարագործը հայտնել է, որ ուրիշի անձնագիրը «պատահաբար» գտել է

Ռուսաստանի տարածքում և որոշել է դրա օգնությամբ հատել Բելառուսի սահմանը», – նշված է հաղորդագրության մեջ:

Տղամարդն ասել է, որ երթուղու վերջնակետը Երևանն էր, որտեղ նա մտադիր էր ապաստան փնտրել։

Սահմանն ապօրինի հատելու փորձի և տարանցիկ երթևեկության կանոնները խախտելու համար վարչական գործընթաց է սկսվել: Կոմիտեում ընդգծել են, որ տղամարդուն տուգանք է սպառնում։ Բացի այդ, ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև երկու տարվա ազատության սահմանափակման պատժով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930