ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները

ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի խնդիրները: Այս մասին հաղորդել է ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Զրույցը կայացել է Սանկտ Պետերբուրգում՝ Անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչների XII միջազգային հանդիպման շրջանակներում։ Միջոցառումն ընթացել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի նախագահությամբ։

«Կայացել է մտքերի փոխանակում հետխորհրդային տարածքում տիրող իրադրության վերաբերյալ։ Առանձին ուշադրություն է նվիրվել ահաբեկչական սպառնալիքների հակազդման համատեղ ջանքերին: Քննարկվել են նաև պատմական հիշողության պահպանման և նացիզմի ու ագրեսիվ ազգայնականության գաղափարների վերակենդանացման փորձերի դեմ պայքարի խնդիրները», – նշել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930