Բաժիններ՝

Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի արտասահմանյան դաշնակիցներին օգնության մասին օրինագծի բովանդակությանը, որը ներառում է Թայվանը. դա խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի պետ​​խորհրդի Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։

«ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան օրինագծի կետերը, որոնք ներառում են Թայվանը, լրջորեն խախտում են «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, սխալ ազդակ են ուղարկում Թայվանի անկախությանը կողմ անջատողական ուժերին. մենք կտրականապես դեմ ենք դրան», – Չժու Ֆենլյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում «իրական գործողություններ ձեռնարկել՝ կատարելու իր խոստումը` չաջակցել Թայվանի անկախությանը և դադարեցնել Թայվանին ցանկացած միջոցներով զինելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930