
«Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է

«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում տարածվել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի և Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանի այս լուսանկարը՝ հիվանդանոցից՝ կից գրառմամբ. «Ողջո՜ւյն հիվանդանոցից. Պայքարը շարունակվում է…»։
Հիշեցնենք, որ երեկ Միհրան Մախսուդյանը բռնության է ենթարկվել կարմիրբերետավորների կողմից, և այժմ գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։