
ԵԱՏՄ-ն 3 տարով զրոյացրել է անվադողերի արտադրության համար անիդային թելերի ներմուծման տուրքը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) որոշում է ընդունել մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը զրոյացնել իր տարածքում անվադողերի արտադրության համար օգտագործվող անիդային թելերի ներմուծման տուրքը: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի հաղորդագրության մեջ։
ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը նշել է, որ այդ միջոցառումն ուղղված է կորդային գործվածքներ արտադրողներին, ինչպես նաև անվադողերի արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելուն։
«Որոշումը թույլ կտա բարձրացնել շահութաբերությունը և նվազեցնել վերջնական արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև մեծացնել հայրենական տեխնիկական գործվածքների մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում` պայմաններ ստեղծելով Եվրասիական տնտեսական միության տարածքում դրանց ներմուծման փոխարինման համար»,-նշել է նա։
Ղազարյանը նաև ընդգծել է, որ ներկայում ԵԱՏՄ երկրներում անիդային թելերի արտադրություն չկա, և դրանց անհրաժեշտությունը բավարարվում է հեռավոր արտասահմանյան երկրներից ներկրումային մատակարարումների հաշվին: