Գարշելի արշավ`Բագրատ Սրբազանի դեմ. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Բագրատ Սրբազանը մեր եկեղեցու պատվելի հոգևորականներից մեկն է: Սա անշուշտ չի նշանակում, որ որևէ մեկը պարտավոր է համաձայնության արժանացնել նրա ամեն մի խոսք, տեսակետ, դիրքորոշում: Բնական է, որ մարդիկ կարող են Սրբազանի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, այդուամենայնիվ չլինել նրա հետ համաձայն այս կամ այն հարցում:

Բայց, այսօր ակնառու է մի գարշելի արշավ Սրբազանի դեմ: Ընդ որում արշավ, որի «առաջամարտիկը» մարդիկ են, որոնք իրենց կենսագրությամբ, որեւէ կերպ չեն արժանացել ընդհանրապես որեւէ լավ, թե վատ արշավ առաջնորդելու «վաստակի», ուր մնաց առաջնորդել պատվելի Սրբազանի դեմ գարշելի արշավը:

Իհարկե հասկանալի է նաև, որ Տավուշի հարցերը առիթն են, իսկ պատճառները շատ ավելի խորն են, ու բոլորովին կապված չեն Բագրատ Սրբազանի անձի հետ, ու բոլորովին պայմանավորված չեն ընդհանրապես ներքին հարաբերություններով:

Հայաստանին «ասել» են «խաղաղության» «գինը»՝ ազգային և պետական ինքնությունից հրաժարում: Մնացյալը՝ «ապառիկի» վճարումներն են»:

Տեսանյութեր

Լրահոս