Բաժիններ՝

Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները

Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են չորրորդ օրն անընդմեջ. շենքի փլուզման վտանգը մեծ է:

«Ուրբաթ օրն առավոտյան ժամը 06:00-ին Բյորսենում (Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքը) հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են», – հաղորդել է TV2 հեռուստաալիքը։

Ապրիլի 19-ի առավոտյան արված նկարահանումներում երևում են, թե բորսայի սայրաձողը շրջապատող փայտամածներն ինչպես են թեքվել շենքի այրված հատվածի վրա: Փրկարարները սկսել են փայտամածների ապամոնտաժումը, որոնք, նրանց խոսքով, կարող են հանգեցնել կոնստրուկցիաների է՛լ ավելի մեծ փլուզման, հաղորդում է հեռուստաալիքը։

Կոպենհագենի ֆոնդային բորսայի պատմական շենքում հրդեհը բռնկվել է ապրիլի 16-ի առավոտյան։ Բռնկումից անմիջապես հետո փլուզվել են սայրաձողն ու տանիքը։ Շենքի կեսն ամբողջությամբ այրվել է մինչև ապրիլի 17-ը, իսկ ապրիլի 18-ին փլուզվել է ճակատը։

Դանիական ԶԼՄ-ները, մշակութային ու քաղաքական գործիչներն այս իրադարձությունը համեմատել են Փարիզի Աստվածամոր տաճարում հինգ տարի առաջ բռնկված հրդեհի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930