Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգի «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայանա երկու համերգով

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra»-ն Երևանում կներկայացնի երկու շոու՝ «Cinema Medley «Interstellar»-ը և «Cinema Medley «Oppenheimer»-ը:

Համերգները տեղի կունենան մայիսի 18-19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Cinema Medley» համերգին կհնչեն «Կարիբյան ծովի ծովահենները», «Ինտերսթելեր», «Հարի Փոթեր», «Տարօրինաիկ բաներ», «Օփենհայմեր», «Աստղային պատերազմներ» և այլ ֆիլմերի սաունդթրեքեր: «Imperial Orchestra»-ի երգացանկը ներառում է ավելի քան հարյուր լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են «Cinema Medley» մի քանի ծրագրերում:

«Cinema Medley» շոուն դիտել է ավելի քան 500 հազար հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում: «Cinema Medley»-ն ժամանակակից շոու է, որն ամբողջությամբ փոխել է սիմֆոնիկ նվագախմբի հայեցակարգը․ ութսուն արտիստ, թվային երգեհոն և աստղային մենակատարներ կատարում են «Medley» ժանրի հիմնական սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ ֆանտազիաները:

Համերգը հիանալի առիթ են լսելու այնպիսի լեգենդար հոլիվուդյան կոմպոզիտորների երաժշտությունը, ինչպիսիք են Հանս Զիմմերը, Ջոն Ուիլյամսը, Դեյվիդ Առնոլդը, Ջոն Մերֆին, Ռամին Ջավադին, Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ շատ ուրիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս