Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Պիեռ դ’Արգենը հայտարարել է, որ «Հայաստանն ընդդեմ» Ադրբեջանի գործով լսումների ընթացքում ադրբեջանական կողմը ձգտում է քննարկումներից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ ու պահանջներ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ իրականացված բռնություններին։

Պիեռ դ’Արգենն այս մասին ասաց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում։

Նա նշեց, որ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությամբ փորձ է արվում քննարկումից դուրս թողնել Հայաստանի որոշ պնդումներ Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի կամայական ազատազրկման, էթնիկ հայերի հարկադիր անհետացումների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի պահանջները հայերի նկատմամբ բռնությամբ կատարված տարբեր գործողությունների վերաբերյալ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, քանի որ երեք տասնամյակ շարունակ տարածքային ամբողջականության հողի ներքո Ադրբեջանը հրաժարվեց ընդունել իրենց նախնիների հողերում ապրող էթնիկ հայերի ինքնորոշման իրավունքը և դաժանաբար վերջ դրեց այդ հարցին։ Ադրբեջանի նախագահը դա անվանել է ազատագրման պատերազմ կամ հայրենական պատերազմ։ Ադրբեջանն այդ պատերազմի ամբողջովին էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»,- ասաց Պիեռ դ’Արգենը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում անձինք թիրախավորվել են միայն նրա համար, որ հայ են։

Տեսանյութեր

Լրահոս