Ղազախստանը ողջունում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ղազախստանը ողջունում է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Տրանսպորտային լոգիստիկ սեկտորը նույնպես մեծ նշանակություն ունի երկկողմ շահավետ համագործակցությունն ամրացնելու համար։ Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը վերականգնելու Հայաստանի ձգտումը։ Այդ իմաստով ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»,- ասել է Տոկաևը։

Նա հավելել է, որ սատարում են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցություններ սկսելու նախաձեռնություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930