Ռուբեն Ռուբինյանն ու Ռատի Բրեգաձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 12-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի:

Կողմերը խոսել են խորհրդարանական հարաբերություններից, կարեւորել համանման հանձնաժողովների միջեւ փոխգործակցության խորացումը:

Քննարկվել են երկու երկրների միջեւ ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930