
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների սպանության մասին

Իսրայելի զինվորականները հայտնել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երկու հրամանատարի սպանության մասին, որոնք պատասխանատու էին Գազայի հատվածի հյուսիսի Ջաբալիա քաղաքում ներքին անվտանգության համար։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Իսրայելի պաշտպանության բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի զինյալիներին, որոնք գլխավորում էին այդ ահաբեկչական կազմակերպության ներքին անվտանգության գործողությունները Ջաբալիայի շրջանում»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են, որ արմատականների ոչնչացման գործողություններն իրականացվել են ապրիլի 11-ին: