Ինչի պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել. Գյուղերում կարկուտի ծեծած տեղը ցորեն են ցանում, ասում՝ թող ծեծի. Փաշինյան

2024 թ. գյուղատնտեսական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական փորձնական աջակցության ծրագիրն այս տարի ժամկետից ուշ է մեկնարկել։ Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօրվա կառավարության նիստի ժամանակ։ Այդ պատճառով նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ծրագրում։

«2024 թ. պայմանավորված գյուղատնտեսական շուկայից վերապահովագրական ընկերության դուրս գալու հետ՝ ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն աբողջությամբ` հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ Այդ պատճառով, կառավարությունն այս տարի բացի ապահովագրական վճարի սուբսիդիայից, մասամբ կկիսի ապահովագարական ռիսկը, այսինքն` կաջակցի ապահովագրական ընկերություններին հատուցումների որոշակի շեմը գերազնացելու դեպքում փոխհատուցում տրամադրելու համար»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ապահովագրվող ռիսկերն են կարկուտը, երաշտը, ցրտահարությունը։

Պապոյանը տեղեկացրեց, որ 2023 թ. ապահովագրվել է 11 662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել է շուրջ 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է շուրջ 3 864 ապահովագրական հատուցում մոտ 2.7 մլրդ դրամի չափով։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ցրտահարություններ այս տարի եղե՞լ են։

«Ինչի պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել։ Մենք տեղեկություններ ունեինք, որ մարդիկ գիտեին կոնկրետ այս վայրում միշտ կարկուտ է գալիս, գնում՝ այնտեղ ցորեն են ցանում»,- նշեց նա։

Էկոնոմիկայի նախարարության նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս