ՀՀ ԱԳՆ-ն հիշել է Մարաղայի կոտորածները X-ի էջում

ՀՀ ԱԳՆ-ն X-ի էջում հիշել է Մարաղայի կոտորածներ։ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում այդ մասին որևէ հաղորդագրություն չկա։

«32 տարի առաջ այս օրը ԼՂ Մարաղայում հայերի ջարդերն ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանորեն սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։

Այն փաստագրված է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականությունը կանխելու հրամայականը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930