ՌԴ ԱԳՆ-ն անհնար է համարել ԱՄՆ-ի հետ կիբեռանվտանգության հարցով երկխոսությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ի Միջազգային տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Արթուր Լուկմանովն անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ կիբեռանվտանգության շուրջ երկխոսությունը ընթացիկ իրողությունների պարագայում: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով նման երկխոսության հավանականության մասին հարցին՝ Լուկմանովը հայտարարել է, որ չի կարող երկխոսություն լինել մի երկրի հետ, որը «ցանկանում է ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ կինետիկ միջոցների օգնությամբ»:

«Իհարկե ոչ, այդ թեմայով երկխոսությունն անհնար է»,- պնդում է դիվանագետը:

Տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը անցյալ տարի հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ կիբեռանվտանգության հարցով երկխոսության հեռանկարները վատթարանում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930