Բաժիններ՝

Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին մոբիլիզացնելու մասին օրինագիծը

։Ուկրաինայի գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալներին մոբիլիզացնելու, ինչպես նաև զորահավաքից խուսափելու համար պատիժը խստացնելու մասին օրինագծերը։ Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը՝ վկայակոչելով «Գոլոս» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։

Դատապարտյալների մոբիլիզացիայի մասին օրինագիծն առաջարկում է ծառայելու հնարավորություն տալ ոչ ծանր հոդվածներով ազատազրկվածներին։

Պատգամավորը հավելել է, որ Գերագույն ռադան նաև առաջին ընթերցմամբ ընդունել է զորահավաքից խուսափելու համար Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարող օրինագիծը։

Զորահավաքից խուսափելու համար կսահմանվի ազատազրկում 5-ից 10 տարի ժամկետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930