Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսի 40 դեմոկրատ կոչ են անում Սպիտակ տանը դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին

ԱՄՆ կոնգրեսի 40 դեմոկրատ, որին միացել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Իսրայելին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

«Մարդասիրական աշխատողներին վերջերս հասցված հարվածի և անընդհատ սրվող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո մենք անհիմն ենք համարում զենքի մատակարարումների հաստատումը», – ասվում է նամակում:

Ստորագրողներն անհրաժեշտ են համարում ձեռնպահ մնալ զենքի մատակարարումներից մինչեւ ԱՄՆ-ի կողմից «Համաշխարհային Կենտրոնական խոհանոցի»( World Central Kitchen) հումանիտար աշխատակիցների վրա ավիահարվածի հետաքննության ավարտը, կամ եթե Իսրայելը չկարողանա բավարար չափով մեղմել Գազայում անմեղ քաղաքացիական անձանց պատճառված վնասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930