ՀՀ–ն ու Ղազախստանը պատրաստվում են մի շարք պայմանագրեր ու հուշագրեր ստորագրել

Ապրիլի 9-ին Երևանում հայ-ղազախական գործարար համաժողով կկայանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Համաժողովին կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկու երկրների գործարարների միջև տեղի կունենան B2B ձևաչափով հանդիպումներ, կստորագրվեն մի շարք պայմանագրեր և հուշագրեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համար Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան և կմասնակցի համաժողովին։

Տեսանյութեր

Լրահոս