Մոսկվայում եղանակային պայմանների պատճառով փակել են զբոսայգիները և կենդանաբանական այգին
Մոսկվայում եղանակային պայմանների պատճառով փակվել են զբոսայգիները։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Նշվում է, որ Մոսկվայի զբոսայգիները կարգավորող «Մոսգորպարկ»-ը հայտարարել է, որ զբոսայգիների բացվելու մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Եղանակային պայմանների պատճառով փակ են Գորկու անվան զբոսայգին, «Սոկոլնիկի»-ն և «Խոդինսկոյե պոլե»-ն։
Մոսկվայում կենդանաբանական այգին նույնպես ապրիլի 3-ին փակվել է ուժեղ քամու պատճառով։
«Գովորիտ Մոսկվա» պարբերականը նշում է, որ Մոսկվայում քամու պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ։ Սպասվում է փոթորկալի քամի՝ 16-21 մ/վրկ պոռթկումներով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը բնակիչներին կոչ է արել չպատսպարվել ծառերի տակ, զգույշ լինել գովազդային վահանակներից։