Բաժիններ՝

Թրամփը 175 միլիոն դոլար գրավ է վճարել

Դոնալդ Թրամփը 175 միլիոն դոլար գրավ է վճարել՝ բողոքարկելու Նյու Յորքի դատարանի վճիռը բիզնես խարդախության գործով, հայտնում է Bloomberg-ը՝ ընդգծելով, թե սա նրան թույլ է տվել խուսափել ակտիվների բռնագրավումից:

Հիշեցնենք, ո փետրվարին Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության գործով։ Պարզվել է, որ նախկին նախագահը մեկ տասնամյակի ընթացքում ուռճացրել է իր ակտիվների արժեքը՝ բանկերին մոլորեցնելու և վարկի ավելի լավ պայմաններ ստանալու նպատակով։

Թրամփին և նրա ընկերությանը դատարանը պարտավորեցրել է վճարել 355 միլիոն դոլար տուգանք, Թրամփին նաև արգելել են առաջիկա երեք տարում ղեկավար պաշտոններ զբաղեցնել Նյու Յորքում գրանցված ցանկացած կորպորացիայում։

Տոկոսների հետ ընդհանուր տուգանքը կազմել է 454 մլն դոլար, սակայն Թրամփը բողոքարկել է դատարանի որոշումը։

Անցյալ շաբաթ Նյու Յորքի վերաքննիչ դատարանը նվազեցրել է նրա գրավի չափը մինչև 175 միլիոն դոլար:

Ըստ BBC-ի՝ դատարանի այս որոշումը կատարելու համար Թրամփին 10 օր ժամանակ էր տրվել, և այն չկատարելու դեպքում Նյու Յորքի գլխավոր դատախազը կարող էր սկսել Թրամփի ակտիվների կալանքը, ինչի հետևանքով նրա ամբողջ անշարժ գույքը կարող էր հայտնվել բռնագրավման սպառնալիքի տակ, այդ թվում՝ Մանհեթենում գտնվող Trump Tower երկնաքերը և Ֆլորիդայում գտնվող Mar-a-Lago կալվածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս