«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էմպոլի»-ին:
Միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել «Էմպոլի»-ի նկատմամբ երկու գնդակի առավելությամբ: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկն և Ալեքսիս Սանչեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը շարունակում է մնալ Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը: Թիմն ունի 79 միավոր: Երկրորդ տեղում գտնվող «Միլան»-ը հավաքել է 65 միավոր: