Թուրքիայում աղքատ տարեցների թիվը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այդ երկրում 65 և ավելի բարձր տարիքային խմբի աղքատ քաղաքացիների թիվը շեշտակիորեն աճել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե 2022թ. աղքատ կենսաթոշակառուները կազմում էին բնակչության 14.3%-ը, ապա 2023-ի վերջին այդ թիվը հասել է 21.7%-ի։ Ըդն որում Թուրքիայում աղքատ տարեց կանայք ավելի շատ են եղել, քան տղամարդիկ:
Ընդհանուր առմամբ 2018-ից ի վեր 65 տարեկանից բարձր Թուրքիայի բնակիչների թիվը նկատելիորեն աճել է։ Եթե 5 տարի առաջ այդ տարիքային խմբում կար 7մլն 186 204 մարդ, ապա 2023-ին նրանց թիվն աճել է 21,4%-ով՝ հասնելով 8մլն 722 806-ի։
Եթե դիտարկենք երկրի ընդհանուր բնակչության թիվը, ապա 2018թ. ծերերը կազմում էին քաղաքացիների 8.8%-ը, իսկ 2023-ին՝ արդեն 10.2%-ը։
Ըստ սեռայի բաժանման կենսաթոշակառուները Թուրքիայում հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ են՝ 44,5% տղամարդիկ, 55,5% կանայք։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրում տարեց բնակչության համամասնությունը կաճի մինչև 12.9%, 2040 թվականին կդառնա 16.3%, իսկ 2060-ին՝ 22.6%։