
Ինչպես կարելի է թեթևացնել սեզոնային ալերգիայի ախտանիշները

Ամերիկացի ալերգոլոգ և իմունոլոգ Կարա Վադան Healthnews-ին ասել է, որ ծաղկափոշու ալերգիայի ախտանիշները վերացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս հաճախակի լոգանք ընդունել և փորձել փակ պահել պատուհանները։
Սեզոնային ալերգիաները կամ «խոտի տենդը» մարմնի արձագանքն է բույսերի ծաղկմանն ու փոշոտմանը: Սեզոնային ալերգիայի ամենատարածված պատճառը ծառերի փոշին է: Դա բացատրվում է նրանով, որ ծառերն ամենուր աճում են և «փոշոտվում» ավելի երկար հեռավորությունների վրա։
Պաշտպանվելու համար ալերգոլոգը խորհուրդ է տվել պատուհանները փակ պահել։ Ըստ shantnews-ի՝ մասնագետը նաև խորհուրդ է տվել լոգանք ընդունել ամեն անգամ դրսից գալուց հետո՝ մաշկից և մազերից ալերգենային մասնիկները հեռացնելու համար։
Ալերգիայի բռնկման հավանականությունը նվազեցնելու մեկ այլ միջոց է պլանավորել զբոսանքի, վազքի և այլ գործողությունների երթուղին: Վադան ասել է, որ այդ նպատակով կարող եք օգտագործել հատուկ շարժական նավիգացիոն գործիքներ, որոնք քարտեզի վրա ցուցադրում են ալերգեն բույսերի տնկարկները։ Նրանց օգնությամբ կարող եք կառուցել երթուղի, որը թույլ է տալիս ապահով շարժվել փողոցով: