Բաժիններ՝

Ստուգման ընթացքում հայտնաբերվել են նաև ապօրինի պահվող զենքեր

ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային տեսուչները զենքի պահման կանոնները ստուգելու նպատակով այցելել են Գյումրիի Աբովյան փողոցի 37-ամյա բնակչի տուն:

Նա չհրկիզվող պահարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 մ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը: Ստուգման ընթացքում պահարանի վերևի հատվածում հայտնաբերվել են «Berdan» տիպի 32 մմ տրամաչափի ողորկափող հրացան, «ԻԺ» տիպի օդամղիչ հրացան, «Բայկալ» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ, «Hatsan-90» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ հրացան:

Հայտնաբերված զենքերի վերաբերյան տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, նաև դրանց ծագման վերաբերյալ պարզաբանում չի արել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031