«Իմնեմնիմի»-ն նույն ժամերին լինելու է եթերում. Սամսոնյանը հատուկ խնդրեց շնորհակալություններ փոխանցել. Մելիքյան

Հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գիշերը Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել է նրան։

Տեսակցելուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մելիքյանն ասել է. «Նարեկ Սամսոնյանի կամքը, վճռականությունը, տեղն է, և բնաբանաբար այս քաղաքական հետապնդումը որևէ կերպ չի ազդել Սամսոնյանի տրամադրվածության վրա, ընդհակառակը՝ ավելի համոզված է իր համոզմունքներում, որոնց դուք Սամսոնյանի հրապարակային խոսքից, գործողություններից:

Երկրորդը` Սամսոնյանը հատուկ խնդրեց մի քանի շնորհակալություններ փոխանցել. առաջինը բոլոր այն մարդկանց, որոնք դատարանի, քննչականի, ոստիկանության առջև են եղել և իրենց ներկայությամբ իրենց համերաշխությունն են հայտնել Նարեկին և Վազգենին…։

Հատուկ շնորհակալություն է հայտնել մեդիայի ներկայացուցիչներին, որոնք բարձր եւ խիտ ինտենսիվությամբ լուսաբանել են այս խայտառակ հետապնդումը, որ ակնհայտ քաղաքական բնույթ ուներ: Մենք ականատես եղանք ծանր վիրավորանքի հանցակազմի վերածնունդին, նորից դաշտ մտնելուն՝ առանց Ազգային ժողով մտնելու

Հատուկ շնորհակալություն հանրային գործիչներին, քաղաքական դերակատարներին, քաղաքական ներկապնակի տարբեր ուղղության գործիչներին»։

Ռուբեն Մելիքյանը նաեւ հայտարարեց, որ «Իմնեմնիմի»-ն շարունակվելու է. «Ես տեղեկացա, որ նույն օրերին, նույն ժամերին այն լինելու է եթերում, իհարկե, Նարեկը չի լինի, նա երկամսյա կալանքի ներքո է, Վազգենի մասով որոշումն այսօր է հրապարակվելու»:

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկել են հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար։ Փաստաբանները նշում են, որ սա ծանր վիրավորանքի քրեականացման վերածնունդն է, իսկ իրականում՝ քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ։

Նախօրեին դատարանը որոշեց Ն.Սամսոնյանը 2 ամիս կալանավորել է, Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 11։00-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։