«Սա մեր պապենական հողն ա, վարչապետը դաժե գետի տեղը չգիտեր, մեզ հարցնում էր՝ որտե՞ղ ա». ոսկեպարցի

«Մենք տալու բան չունենք. մեռնելու ենք այստեղ, ապրելու ենք այստեղ, մի թիզ հող չունենք տալու»,- այս մասին newday-ի լրագրողի հետ զրույցում ասաց Ոսկեպարում բողոքի ակցիա անող քաղաքացին՝ Փաշինյանի համար ընդգծելով՝ Ոսկեպարն իրենց պատմական հողն է։

«Մեր վարչապետը, որն անգամ մեր գետի տեղը չգիտի, հարցնում ենք՝ ասում է՝ գետը որտե՞ղ ա, վարչապետը գետի տեղն անգամ չգիտի՝ մենք ի՞նչ ասենք։ Փաշինյանի գնալուց հետո ավելի կատաղեցինք, եկավ, ուզում էր մեջքներս կոտրի, բայց դա հնարավոր չէ»,- ասաց ոսկեպարցին՝ ընդգծելով, որ Փաշինյանի առաջարկած հանձնման օրակարգին դեմ են ոչ միայն գյուղի մեծերը, այլ նաև երիտասարդությունը։

Մեկ այլ ոսկեպարցի էլ նշեց՝ Փաշինյանն իրենց վախեցրել է, թե՝ եթե հողերը չտան՝ Թուրքիան կհարձակվի։

Բողոքի ակցա անող քաղաքացիներից մեկն էլ գյուղի հանձնման մասին խոսողներին հիշեցրեց՝ Վերին Ոսկեպարը հանձնելու դեպքում իրենց գյուղը դառնալու է անկլավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս