Կառավարությունն անցնող տարին ամփոփող իր զեկույցում, խոսելով արձանագրված բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի մասին, ներկայացնում է մի շարք գործոններ, որոնք դրական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի բարձր աճի վրա։ Մասնավորապես կառավարությունն իր տարեկան կատարողական զեկույցում գրում է. «2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ: ՀՆԱ-ի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության և արտաքին առևտրի զգալի աճով։ 2023 թվականի բարձր աճը վկայում է ՀՆԱ-ի պոտենցիալի աճի արագացման մասին»:
Վրաստանի տարածքով անցնող Բաքու-Սուփսի խողովակաշարը Ղազախստանը կարող է օգտագործել սեփական նավթը փոխադրելու համար։ Այս ծրագիրը կփոխի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Վրաստանում և տարածաշրջանում, գրում է վրաստանյան Radiotavisupleba լրատվականը:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Գազայի հատվածում առնվազն 1,1 միլիոն մարդ սպառել է սննդամթերքի պաշարը և հայտնվել աղետալի սովի վտանգի տակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ լրագրողների հետ հանդիպմանը։
«Նիկոլի նման թուրքի դեմ ծնկածը երբեք չի կարող որևէ բան հետ բերել։ Կապիտուլյանտ Նիկոլը սահմանազատում ու սահմանագծում չիրականացնելով մեր ենթակառուցվածքների առումով շինարարական աշխատանքներ է անում, նա առանց թաքցնելու շրջանցիկ ճանապարհներ է կառուցում։ Այսինքն՝ եթե ինքը շրջանցիկ ճանապարհներ է կառուցում, ուրեմն՝ ոչինչ ստանալ չի կարող»։
Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կատարում մասնակցում է Գազայի հարցով բանակցություններին
Ըստ քաղաքագետի, Արևմուտքը փորձում է տարածաշրջանից հանել Ռուսաստանին, իսկ Թուրքիան փորձում է ասել, որ ինքն է լինելու տարածաշրջանի «պապան»։
Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է, և Հյուսիսատլանտյան դաշինքը լիովին աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին մարտի 18-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նիկողոսյանի խոսքով` մարզչական ժողովի միջոցով թիմը փորձելու է լուծումներ գտնել առկա բոլոր խնդիրներին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ գազալցակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։
168.am-ի հետ զրույցում կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը պատասխանելով այս հարցերին՝ կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատի ունի, որ Ադրբեջանն արդեն գրավել է Արցախը, և այլևս խնդիր չկա խաղաղության գնալու համար։
Հանրաքվե հայտարարելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա պատգամավորների առնվազն մեկ երրորդը՝ Սահմանադրական դատարան հարցում ներկայացնելու ճանապարհով։
Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ի՞նչու ես արգելում որեւէ ԲՈւՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելուն ենթակա մի ժանտախտի հետ»:
«ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել ՀՀ անվտանգությունը»,- այս մասին գրում են ամերիկյան հեղինակավոր «Ռենդ» վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբաններ Ջո Հաբերմանն ու Փոլ Քորմարին՝ «ԱՄՆ-ը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերտառությամբ հոդվածում։
Նախարարությունը նաև մեղադրել է Քիշնևին ագրեսիան խրախուսելու մեջ, որը հերքել է Կիևի մասնակցությունը հարձակմանը և տեղի ունեցածն անվանել սադրանք։
Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ մարտի 18-ին, միջադեպ է տեղի ունեցել:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման քննարկման թեմաներից են եղել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները։
Մենք բոլորս հպարտ ենք, որ ինքներս ենք վերականգնել արդարությունը, ազատագրել մեր հողերը զավթիչներից, ցույց ենք տվել մեր ուժը, և այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ, այլապես կզղջան դրա համար»:
«Այս գործընթացներում շատ երկրներ են խառնված, իսկ տարածաշրջանը կարևոր խաչմերուկ է, որն աշխարհաքաղաքական փոփոխություններ կարող է բերել: Ու ՆԱՏՕ-ն փորձում է հասկանալ՝ կարո՞ղ է ներթափանցել տարածաշրջան՝ խաղին մասնակից լինելու համար»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ստեփան Դանիելյանը:
Պարբերականի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Կաջուրուի շրջանում 172 մարդ է գերեվարվել։
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել պատմական հուշարձանները։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Ադրբեջանը սկսել է քանդել գրեթե բոլոր գերեզմանոցները, եկեղեցիները, հուշահամալիրները։ Ադրբեջանի թիրախում առաջին հերթին հայտնվել են Արցախի գոյամարտում նահատակվածների հիշտակին նվիրված հուշակոթողները։
Արմեն Հովասափյանն իր էջում տարածել է այս քարտեզը՝ գրելով. «Ոսկեպարն արդեն ներկայացվում է ադրբեջան…
Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։
Փաշինյանը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։
Բելգորոդի առողջապահության նախարարը հայտնել էր, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով մարտի 12-ից մինչև 18-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մարզում 11 խաղաղ բնակիչ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։
Ռասելը հավելել է, որ աշխարհում գրեթե ոչ մի հակամարտությունում երեխաների շրջանում զոհերի այսքան մեծ թիվ չի գրանցվել։
Թուրքիայի առաջին լիգայի «Ֆեներբահչե-Տրաբզոնսփոր» ֆուտբոլային խաղը ավարտվել է 3-2 հաշվով՝ օգուտ «Ֆեներբահչեի»։ «Տրաբզոնսփորի» երկրպագուները խաղի ավարտից անմիջապես հետո մտել են խաղադաշտ ու հարձակվել «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների վրա։ Ֆուտբոլային միջադեպը մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։
Նախկինում Նիկոլ Փաշինյանին Ոսկեպարում ջերմ էին ընդունում, այս անգամ Փաշինյանին ընդունել են շատ սառը, նույնիսկ՝ անբարյացկամ։ Երբ Փաշինյանը դահլիճ է մտել, ներկաներից կեսը ոտքի չի կանգնել։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ներքին գործերի նախարարությունն իր հերթական ոչ մրցակցային գնումն է կատարել. այս անգամ մատակարարը «ՖՎ&Գ» (ՖՎընդԳ)ՍՊԸ-ն է: ՆԳՆ-ն այս ըներությունից ձեռք է բերել Ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 44 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: