Կոռուպցիայի գործով ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. Նրանցից մեկը վարչության պետ է
                                    Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին հակակոռուպցիոն կոմիտեից:
Վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով:
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի վարչության պետ է։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    