Ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր ընդգրկված չէ դիտորդների կազմում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝ դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։

4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը և Միքայել Թումասյանը, պատվիրակության կազմում են նաև Փաշինյանի քավորական ընտանիքից պատգամավոր Վահե Ղալումյանը և «Հայաստան» դաշինքից ՔՊ-ականների սիրելի Արմեն Գևորգյանը:

Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից որևէ պատգամավոր ընդգրկված չէ:

Ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը սրանով իր բացասական վերաբերմունքն է արտահայտել այս խմբակցության նկատմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031