Մակրոնը առաջիկայում կմեկնի Կիև

AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա շաբաթներին կայցելի Կիև։

Գործակալության փոխանցմամբ՝ այս որոշման մասին հայտարարվել է Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ կիրակի օրը կայացած հեռախոսազրույցից հետո։

Ինչպես նշում է AFP-ն, զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը՝ ներառյալ կիբերանվտանգությունը, ականազերծումը և զենքի արտադրությունը։

Հիշեցնենք, որ ֆրանսիական Challenges շաբաթաթերթը, հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հետաձգել էր Մակրոնի այցը Ուկրաինա, որը պետք է կայանար փետրվարի 13-14-ը։

Տեսանյութեր

Լրահոս