Իրան-Հայաստան ռազմական համագործակցությունն անհրաժեշտություն է․ Փորձագետ
Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մոհդիյանը հայկական 5-րդ հեռուստաալիքի հետ զրույցում, ընդգծելով խաղաղության ճանապարհին հզորության ավելացման անհրաժեշտությունն, ասել է. «Եթե Երևանը չընդլայնի իր ռազմական համագործակցությունն Իրանի հետ, արևմտյան զենքերը չեն կարող օգնել Բաքվի բանակին մտնել այդ երկրի տարածք»։
Նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարարի օրերս Թեհրան կատարած այցը երկու երկրների հարաբերություններում նոր փուլի սկիզբն էր, փորձագետը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, և որ Երևանի կառավարությունը «ավելի ամուր կսեղմի Իրանի մեկնած բարեկամության ձեռքը»»։
Նա նշել է․ «Կարծում եմ, Հայաստանի կառավարությունը հասկացել է, որ առանց ուժի և ընկերների օգնության հնարավոր չէ հասնել խաղաղության։ Նաև հույս ունեմ, որ Երևանի կառավարությունը փոխել է Բաքվի կապակցությամբ իր քաղաքականությունը և հասկացել, որ պետք է վերանայի իր քաղաքակլանությունը և բարելավի Իրանի հետ ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցությունը»։
Էհսան Մոհդիյանն ասել է․ «Ադրբեջանի ղեկավարների կոշտ հռետորաբանությունն ու հայտարարություններն են ստիպել Հայաստանին վերանայել իր քաղաքականությունը Բաքվի և Թեհրանի նկատմամբ»։
Նրա խոսքով․ «Որքան էլ Հայաստանն արևմտյան զենք ձեռք բերի, քանի դեռ Իրանի հետ ամուր համագործակցություն չունի, այդ զենքերը չեն կարող կասեցնել Բաքվի հարձակումը Հայաստանի վրա և Բաքվի հետ խաղաղության հասնելու Երևանի ջանքերը հաջողություն չեն ունենա»։