Բաժիններ՝

Իսրայելը չի ​​հանդուրժի հայերի Հոլոքոստը ժխտող Էրդողանի բարոյախոսությունը․ Նեթանյահու

Իսրայելը չի ​​հանդուրժի հայկական Հոլոքոստը ժխտող Էրդողանի բարոյախոսությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի ​​հանդուրժի Էրդողանի բարոյախոսությունը, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է հայերի Հոլոքոստը և քրդերի զանգվածային ջարդեր կազմակերպում իր երկրում»,- նշել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա թիմը «իրենց մի շարքի մեջ են դրել Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի և Իոսիֆ Ստալինի հետ»։

Նշենք, որ Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, նա շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, որը չի թաքցնում Հայաստանի տարածքի հետ կապված իր հեռահար ծրագրերը և պարադոքսալ կերպով շարունակում է մնալ և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի մերձավոր դաշնակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս