Դժվարությունները կանցնեն, Հայաստան-ՌԴ համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է․ Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։ Այդ մասին «Գիտելիք. Առաջինները» նշանաբանով կազմակերպված ուսումնական մարաթոնում այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, այստեղ անհրաժեշտ է քաղաքական կամք, մենք այն ունենք մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսություն, մեր կողմից դա էլ կա:

Ուստի վստահ եմ, որ այս դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031