Բաժիններ՝

Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին

Ֆրանսիան մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկել:

Այս մասին չեխական «Pravo» թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մեկնաբանելով նախորդ շաբաթ Փարիզում Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ և ՆԱՏՕ-ի 26 երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ իր արած հայտարարությունների վերաբերյալ միջազգային արձագանքը՝ Մակրոնը նշել է. «Պատասխանելով հարցերից մեկին, որը վերաբերել է Ուկրաինա զինվորներ ուղարկելուն, ես ասել եմ, որ ոչինչ չի բացառվում: Դա չի նշանակում, որ մենք դիտարկում ենք մոտ ապագայում ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը, այլ որ մենք քննարկում ենք բացում և մտածում այն ​​ամենի մասին, ինչ կարելի է անել Ուկրաինային աջակցելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031