Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի նոր նախագիծը դրվել է շրջանառության մեջ

Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ է դրել Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին նոր օրենքի նախագիծը։

Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր օրենքի նախագծում անդրադարձ կա բոլոր ոլորտներին։ «Նախորդ ժամանակահատվածում հավաքագրված գրեթե բոլոր խնդիրներին անդրադարձ կա, և որոշակի լուծումներ կան։ Այս օրենքի ընդունումից հետո Երևանի ավագանին շատ մեծ անելիք ունի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Երևանի ավագանու խմբակցությունների հետ խոսենք և քննարկենք հենց ավագանու կողմից ընդունվելիք որոշումները։ Կարծում եմ, որ պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում առաջ շարժվենք և ապահովենք նաև կոմունիկացիան կառավարության մեր գործընկերների հետ»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց հնարավորինս արագ կազմակերպել բոլոր հնարավոր քննարկումները, որպեսզի օրենքի նախագծի ընդունման գործընթացը մաքսիմալ արագ լինի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031