Բաժիններ՝

Ժամանակակից արվեստի առաջխաղացման հարթակը կներկայացվի Գյումրիում

Մերօրյա արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ստեղծագործական ճանապարհի առաջխաղացմանը նվիրված նորաստեղծ հայկական «ArtInsight» հարթակը կներկայացվի Գյումրիում։

Միջոցառումը տեղի կունենա մարտի 5-ին «Impact Hub Gyumri»-ում:

«ArtInsight» հարթակը հեղինակել են գյումրեցի եղբայրներ, արվեստագետներ Հրաչյա և Ավետիք Վարդանյանները։ Այն միավորում է առավելապես հայ արվեստագետներին, նպաստում նրանց միջև համագործակցության խթանմանը, արվեստագետների ու արվեստասերների համար դինամիկ միջավայրի ստեղծմանը:

Հարթակը նպատակ ունի հանրայնացնել Հայաստանում ժամանակակից վիզուալ արվեստը՝ արվեստասերներին հնարավորություն տալով ծանոթանալ ժամանակակից արվեստագետների հետ։ Հարթակը թույլ է տալիս ծանոթանալ արվեստագետների ստեղծագործություններին և ժամանակակից արվեստի միտումներին։

Այնտեղ առանձին տեղեկատվություն է զետեղված արվեստագետների անցած ճանապարհի, մասնագիտական նվաճումների, ինչպես նաև ստեղծած նկարների, քանդակների, լուսանկարների և այլ արվեստի գործերի վերաբերյալ։ Այն հնարավորություն կընձեռի ոչ միայն դիտել և ձեռք բերել նախագծի համադրողների խորհրդի կողմից հավատարմագրված արվեստի գործերը, այլ նաև օգտվել «ArtInsight»-ի առաջարկած համագործակցության տարբեր մոդելներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս