Բաժիններ՝

Բյուրական գյուղում տնակ և 1000 քմ խոտածածկույթ է այրվել

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 29-ին, ժամը 16։06-ին ահազանգ է ստացել, որ Բյուրական գյուղի սկզբնամասում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 47-րդ փողոցում գտնվող ոչ բնակելի փայտե տնակում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 17:23-ին: Այրվել են տնակը (մոտ 20 քմ) և մոտ 1000 քմ խոտածածկույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս