Հրապարակվել է երկրների ցանկը, որոնք առավելապես տուժել են ահաբեկչությունից
Ամերիկյան «Insider Monkey» ֆինանսական կայքը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք առավելապես տուժել են ահաբեկչությունից։
Նշվում է, որ ահաբեկչությունն ուղղակիորեն կամ անուղակիորեն է ազդում երկրների մեծ մասի վրա։ Հրապարակված 30 երկրների ցանկում է նաև Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ կայքի հրապարակած տվյալների՝ ահաբեկչությունից ամենաշատ տուժած երկիրն Աֆղանստանն է, որին հաջորդում են Բուրկինա Ֆասոն (Արևմտյան Աֆրիկա), Սոմալին, Մալին, Սիրիան, Պակիստանը և Իրաքը։
Թուրքիան այս երկրների ցանկում զբաղեցնում է 23-րդ տեղը։