
Գևորգ Ռ.-ն հայտնաբերվել է

Փետրվարի 23-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 31-ամյա Գևորգ Ռ.-ին։ Նա 2019 թ. ապրիլի 22-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։