
ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Եղիշե Չարենցի հուշարձանին՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի

Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններն այսօր ծաղիկներ են խոնարհել Երևանում Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ։
Երկու դեսպանությունների X-ի էջերից տեղեկանում ենք, որ այսպիսով դեսպաններ Քվինը և Գալագերը հարգել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիշատակը․
«Նա ռուս ժողովրդի ավելի լավ ապագայի հզոր ջատագովն էր»,- ասված է գրառման մեջ։