
Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը եռակողմ ձևաչափով ավարտվել է

Մյունխենում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ ձևաչափով հանդիպումը։
Եռակողմ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այս պահին Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպման մասին։
Փետրվարի 17-ին ավելի վաղ Փաշինյանը Մյունխենում Օլաֆ Շոլցի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկկողմ հանդիպումներ էր ունեցել: