Ալիևի հետ թեյ խմելուց անգամ չեք կարող նրա հետ այնպիսի համաձայնության գալ, որը կհակասի մայր օրենքին
Անգամ, եթե դուք ցանկություն ունեք բարելավելու Սահմանադրությունը, իսկ թշնամի երկիրը նման պահանջ է դնում, դուք պետք է հետ կանգնեք այդ մտքից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունը պետք է հետ կանգնի Սահմանադրությունը փոխելու մտադրությունից, հակառակ դեպքում բավարարում է հակառակորդի՝ իրենց տված ցուցումը։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում և ասում է, որ համաձայնեցված դրույթ ունենք, այ հենց այստեղ է մեխը։ Դուք չեք կարող նման համաձայնեցված դրույթ ունենալ, անգամ եթե կլինեք Ալիևի հետ թեյ խմելուց, որը կհակասի ՀՀ Մայր օրենքին»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ Սահմանադրության հնարավոր փոփոխության հարցը պետք է հանրաքվեով լուծվի։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտագրություն չկատարելու համար։