Բաժիններ՝

Ըմբիշները Եվրոպայի առաջնությունից առաջ երեք հավաք են անցկացրել

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ երեք նախապատրաստական փուլ է անցել:

«Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չի լինի Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Վարկանիշային երկու մրցաշար ունենք, որոնցից մեկը կկայանա Բաքվում, մյուսը` Ստամբուլում: Սակայն դեռևս հստակ չէ մեր մասնակցությունն այս մրցաշարերին: Ամեն դեպքում, պատրաստվում ենք բոլոր մրցաշարերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Մասնագետի խոսքով` Եվրոպայի առաջնությանը մասնակցում են օլիմպիական ուղեգիր նվաճած մարզիկները, քանի որ ԵԱ-ն նրանց համար նախապատրաստական փուլերից մեկն է:

«Մենք մինչ Եվրոպայի առաջնությունն անցել ենք երեք փուլ: Սակայն չեմ կարող ասել, թե էլ քանի ուղեգիր կարող ենք նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի համար»,-ասաց նա:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` փետրվարի 12-18-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս