
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ցավակցել է Նոր Արեշի ողբերգական պայթյունի կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է նախօրեին Նոր Արեշում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ։
Գրառումը հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում․
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անունից ցավակցում եմ Երևանում տեղի ունեցած պայթյունի և շինության փլուզման հետևանքով գրանցված ողբերգական կորստի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածք ստացածներին»։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին, ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որի ընթացքում փլատակների տակից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938թ․ ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994թ․ ծնված Հրանտ Սարգսյանը։ Փլատակների տակից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987թ․ ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970թ․ ծնված Գայանե Եղոյանի դիրերը: