Բաժիններ՝

Զախարովայի խոսքերի պատճառով ՌԴ դեսպանը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ

Կորեայի Հանրապետության իշխանությունները Սեուլում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ Կորեական թերակղզում աճող լարվածության պատճառների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերի պատճառով։ Այս մասին հաղորդել է «ТАСС» գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ դեսպանին փոխանցվել է բողոքի նոտա։

Ավելի վաղ Զախարովան ասել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հռետորաբանությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ նպատակ ունի քողարկել երկրի ագրեսիվ պլանները Հյուսիսային Կորեայի նկատմամբ և այդ հռետորաբանությունը զազրելի է ԱՄՆ-ի հետ զորավարժություններին Սեուլի մասնակցության ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս