Ուկրաինա են հասել Էստոնիայի մատակարարած Javelin հակատանկային հրթիռները
էստոնիայի մատակարարած Javelin հակատանկային հրթիռները հասել են Ուկրաինա:
Այս մասին հաղորդագրությամբ հայտնել է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը:
Հակատանկային հրթիռների մատակարարման որոշումը կայացվել էր անցած տարվա դեկտեմբերին:
«Ուրախ եմ, որ օգնության հերթական փաթեթը հասել է Ուկրաինա: Եվրոպայում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ուկրաինա էական հրթիռների և այլ ռազմական օգնության ուղարկումը շարունակվում է լայնածավալ մասշտաբով: Մենք դրանով մեր դաշնակիցների հետ միասին հստակ ուղերձ ենք հղում Կրեմլին, որ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային մինչև հաղթական ավարտը»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը: