ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ավարտվել է «հակամիգրացիոն ավտոերթը»
Ամերիկյան պահպանողականների կողմից կազմակերպված զանգվածային ավտոերթը ավարտվել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ ի նշան բողոքի «միգրացիոն ճգնաժամի պայմաններում դաշնային իշխանությունների անգործության»։
Տասնյակ բեռնատարներից, ավտոբուսներից, մեքենաներից և մոտոցիկլետներից առնվազն մեկ ժամ է պահանջվել գիշերը Քվեմադոյի ռանչո հասնելու համար, որտեղ նախատեսված էր մեծ հանրահավաք:
«Մենք ուզում ենք ապահով սահմաններ: Միայն պատկերացրեք, թե վերջին երեք տարիների ընթացքում քանի՞ մարդ է ներթափանցել Միացյալ Նահանգներ: Զարմանալի է, բայց ոչ ոք չգիտի ճշգրիտ թիվը՝ 6-8 միլիոն։ Միացյալ Նահանգների նախագահը պարտավոր է մեզ համար ապահովել անվտանգ միջավայր՝ կիրառելով պետության օրենքները։ Իսկ եթե նա հրաժարվում է դա անել, ուրեմն ինքն է խախտում օրենքը»,- ասել են ակցիայի կազմակերպիչները:
Հանրահավաքը մեկնարկել է շաբաթվա սկզբին Վիրջինիայում և ավարտվելու է Տեխասում, Արիզոնայում և Կալիֆորնիայում զուգահեռաբար տեղի ունենալիք հանրահավաքներով: