Բաժիններ՝

Մահացել է «Ռոքի» և «Գիշատիչ» ֆիլմերի աստղ Կարլ Ուեզերսը

76 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Կարլ Ուեզերսը։ Այդ մասին տեղեկացնում է «Euronews»-ը։ Մահվան պատճառը չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նա մահացել է քնած ժամանակ։

Ուեզերսը հայտնի է «Ռոքի» ֆիլմաշարում Ապոլլո Քրիդի դերով, «Գիշատիչում»՝ Ջորջ Դիլոնի դերով, «Երջանիկ Գիլմոր» և «Նիկի՝ կրտսեր-Սատանա» ֆիլմերում Չաբ Պետերսոնի դերերով, իսկ «Դանդաղ զարգացում» կատակերգական սերիալում նա մարմնավորել է իր իսկ կերպարի էկրանային տարբերակը: Ընդհանուր առմամբ Ուեզերսը նկարահանվել է 76 ֆիլմերում։

Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել այնպիսի աշխարհահռչակ դերասաններ, ինչպիսիք են Սիլվեստեր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Ժան Կլոդ Վան Դամը․ Պեդրո Պասկալը։

Կարլ Ուեզերսը ծնվել է 1948 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ում։ Երիտասարդ տարիներին նա խաղում էր ամերիկյան ֆուտբոլ՝ պաշտպանելով «Օկլանդ Ռեյդերս» թիմի գույները։ Զուգահեռաբար հանդես էր գալիս տեղի թատրոնի բեմում։ Այնուհետև որոշ ժամանակ տեղափոխվել է Կանադա, որտեղ հանդես է եկել «Բրիթիշ Կոլումբիա Լայնզ» ակումբում։ Սակայն 1974 թվականին Ուեզերսն ավարտեց իր սպորտային կարիերան՝ որոշելով իրեն ամբողջությամբ նվիրել դերասանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829