Վրաստանում պարտքի դիմաց մարդ են «վաճառել»

Վրաստանում երկու անձ մեղավոր է ճանաչվել մարդկանց թրաֆիքինգի համար։ Հետաքննությունը պարզել է, որ 2023 թվականի գարնանը մեղադրյալներն իրենց զոհին աշխատանքի պատրվակով ուղարկել են Իրան։

Իրականում՝ նրանք այդ անձին հանձնել են մի մարդու, ում նկատմամբ ֆինանսական պարտքեր են ունեցել։ Տուժածից խլել են անձնագիրը, արգելել են շփվել ընտանիքի հետ, նա ենթարկվել է բռնության ու մշտական ​​հսկողության։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանք դատապարտվել են 13 տարվա ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829